Այլևս անթաքույց է, որ Հայաստանում քրեական վարույթներ հարկ եղած դեպքում հարուցվում են քաղաքական ուղիղ հրահանգով, արդեն իսկ բացահայտորեն կառավարության ղեկավարի ֆեյսբուքյան էջում նաև։
Իրավապահ համակարգի հեղինակությունը հավասարեցնում է զրոյի, մանավանդ, երբ նրանք էլ անտրտունջ կատարում են իջեցված քաղաքական հրահանգը։
Ակնհայտ է, որ իրավունքի գերակայությունը կամ ժողովրդավարությունն ուղղակի վերջացած է: Իրավական պետության համար աղետ է, երբ այս ամենին էլ ավելանում է վարչապետի կողմից ատելության խոսքի լայն տարածումը և անհանդուրժողականության հրահրումը: