Foto

Քանի դեռ բարոյականությունն ու հարգանքը ամեն օր ոտնահարվում են, երկիրն ու ժողովուրդը ապաքինում չեն տեսնի․ Տեր Տիրատուր քահանա Սարդարյան

Տեր Տիրատուր քահանա Սարդարյանի գրառումը․

«Հայհոյանքները, կշտամբանքներն ու անվերջ մեղադրանքները որոշ քաղաքական գործիչների համար ժամանակավորապես կարող են հանգստացնել սեփական խղճի ձայնը, սակայն դրանք չեն կարող փոխարինել ճշմարտությանն ու իրականությունը:

Ով պատասխանատվություն է կրում ողջ ժողովրդի առջև, պետք է կամուրջներ կառուցողի դեր ստանձնի, այլ ոչ թե խորացնի բաժանարար գծերը, պառակտի ու ատելություն սերմանի սեփական ժողովրդի մեջ:

Հարգանքը սկսվում է այն պահից, երբ ընդունվում և արժևորվում են սեփական ժողովրդի հավատքն ու եկեղեցին, ինչպես նաև յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը:

Չկա մի մարդ, ով ավելի կամ պակաս մարդ է, քան մյուսները: Քանի դեռ սա պետական մակարդակով չի գիտակցվում, քանի դեռ բարոյականությունն ու հարգանքը ամեն օր ոտնահարվում են, երկիրն ու ժողովուրդը ապաքինում չեն տեսնի»։