Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձել է բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ), Սամուել Սևյան (ԱՄՆ), Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան), Հայկ Մարտիրոսյան (Հայաստան), Ալեքսեյ Սարանա (Սերբիա), Աննա Մուզիչուկ (Ուկրաինա), Թեոդորա Ինյաց (Սերբիա), Սարբարթո Մանի (Հնդկաստան):
Հիշեցնենք, որ «Hexamid Chess Team» շախմատային թիմը, որի կազմում հանդես են եկել հայ շախմատիստներ Լևոն Արոնյանն ու Դավիթ Մուրադյանը, Լոնդոնում ընթացող արագ շախմատի աշխարհի թիմային առաջնությունում գրավել են երկրորդ տեղը:
