Իսրայելը սպանել է Իրանի Զինված ուժերի նորանշանակ շտաբի պետին՝ բարձրագույն ռազմական հրամանատար Ալի Շադմանիին, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը:
Այն ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա գիշերը հարվածել է Թեհրանի սրտում գտնվող հրամանատարական կենտրոնին և սպանել Ալի Շադմանիին, որն Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ամենամոտ անձանցից էր:
Շադմանին եղել է և՛ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ), և՛ իրանական բանակի հրամանատար։ Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողության սկզբում նա նշանակվել էր Իրանի զինված ուժերի հրամանատար, այն բանից հետո, երբ նրա նախորդը՝ Ալաա Ալի Ռաշիդը, սպանվել էր «Առյուծի վերելք» գործողության առաջին հարվածի ժամանակ։
Աղբյուրը՝ tert.am