Ռուսաստանը պատրաստ է Իրանին և Իսրայելին տրամադրել բոլոր հնարավոր միջնորդական ծառայությունները հակամարտությունը լուծելու համար, երկու կողմերն էլ գիտեն դա։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Գիտեք, եղել է երկու հեռախոսազրույց։
Մեկը նախագահ Պուտինը վարել է նախագահ Փեզեշքիանի հետ առաջին օրը, եղել են նաև շփումներ նախարարի և նրա գործընկեր Արաղչիի միջև, որի ընթացքում նրանք, ի թիվս այլ բաների, քննարկել են Ռուսաստանի հնարավոր օգնությունը հետագա սրացումը կանխելու գործում։ Մենք պատրաստ կլինենք տրամադրել բոլոր հնարավոր միջնորդական ծառայությունները, եթե դա լինի կողմերի խնդրանքը։ Երկու կողմերն էլ գիտեն դա», - ասել է Ռուդենկոն։
Աղբյուրը՝ yerkir.am