Իրանը շարունակում է իր խաղաղ միջուկային ծրագրի իրականացումը, որի լեգիտիմությունն ամրագրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևով, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, փոխանցում է Tasnim-ը:
Նա ընդգծել է, որ Իրանի միջուկային օբյեկտների դեմ Իսրայելի ագրեսիան վնաս է հասցրել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին: Նրա խոսքով՝ Իրաննակնկալում է, որ եվրոպական երկրները ջանքերը կկենտրոնացնեն իսրայելական ագրեսիայի դադարեցման վրա և կդատապարտեն Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները:
Բաղային նշել է, որ Իրանի միջուկային գործունեությունը գտնվում Է ՄԱԳԱՏԷ-ի հսկողության տակ և ենթարկվում է ամենախիստ ստուգումների, ինչը նշանակում է, որ ծրագրի ոչ խաղաղ բնույթի վերաբերյալ կասկածների տեղիք չի տալիս: «Իրանի միջուկային ծրագիրըողջ է», - հայտարարել է նա: