Իրանական Press TV հեռուստաալիքը պնդում է, որ Իսրայելին պատկանող ԱԹՍ-ներով և պայթուցիկ նյութերով բեռնված երկու բեռնատար մեքենա է որսացել Իրանի արևմուտքում գտնվող Լուրեստան նահանգում:
«Մոսադի ահաբեկիչներին պատկանող և նրանց կողմից շահագործվող ԱԹՍ-ներով և պայթուցիկ նյութերով բեռնված երկու բեռնատարներ գրավվել են Իրանի Լուրեստան նահանգում՝ հետախուզական ծառայություններին հանրային հաղորդագրություններից հետո»,-ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Բացի այդ՝ հղում անելով Լուրեստանի ղեկավարի տեղակալին, հայտնի է դարձել նահանգում Իսրայելի գործողությունների հետ կապված մի քանի անձանց ձերբակալման մասին: