Foto

«Տուն պահելու» չափն ու սահմանը



Իր մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողին հարվածած ոստիկանը ազատվել է աշխատանքից:
Ու վե՞րջ, նա օրենքի առաջ պատասխան չի տալո՞ւ, թե նախկին ոստիկանապետի պես լքելու է Հայաստանը: Իսկ գուցե միառժամանակ անց նորի՞ց վերականգնվի ոստիկանության մի այլ ստորաբաժանումում:
Անցած օրը մեկ այլ լրագրողի էլ ուղղակի վռնդեցին ԱԺ շենքից՝ բիրտ ուժի գործադրմամբ, և ի՞նչ՝ հրաման տվողը պատասխանատվության ենթարկվե՞ց, թե հրամանը կատարողը:
Ասել ու շարունակում եմ պնդել՝ Փաշինյանի իշխանության հենարանը շարունակում է մնալ բացառապես ուժային սեգմենտը: Նրանք չեն հասկանում, որ կուրորեն սատարում են երկրի ու հասարակության դիմադրողականության նվազեցմանը: Չեն էլ մտածում, որ դրա հետևանքը կարող է լինել այն, որ Հայաստանում նույնիսկ հայ իրվապահ չմնա, որովհետև նրանց տեղը զբաղեցնելու են թուրք ու ադրբեջանցի ոստիկաններն ու ժանդարմները: Հո բոլորը չե՞ն կարող թռնել Ամերիկա:
«Տուն պահելն» էլ պետք է չափ ու սահման ունենա, քո տունը ուրիշի հաշվին երկար չես պահի:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան