Foto

Աշխարհի ԱԱ․ «Պալմեյրասն» ու «Պորտուն» չորոշեցին հաղթողին, «Բոտաֆոգոն» հաղթել է «Սիեթլ Սաունդերսին»

Աշխարհի ակումբային առաջնություն 2025-ը մեկնարկել է: Առաջին տուրի շրջանակում հունիսի 15-ին կայացել է չորս հանդիպում:


Բրազիլական «Պալմեյրասը» գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել պորտուգալական «Պորտուի» հետ՝ 0:0, մինչդեռ մեկ այլ բրազիլական ակումբ՝ «Բոտաֆոգոն», 2:1 հաշվով հաղթել է ԱՄՆ-ը ներկայացնող «Սիեթլ Սաունդերսին»:

684fc569e5ae6.jpg


Այսօր՝ հունիսի 16-ին «Չելսին» (Անգլիա) կմրցի «Լոս Անջելեսի» (ԱՄՆ), «Բոկա Խունիորսը» (Արգենտինա) «Բենֆիկայի» (Պորտուգալիա), իսկ «Ֆլամենգոն» (Բրազիլիա) «Էսպերանսի» (Թունիս) հետ։

Ավելի վաղ Եգիպտական «Ալ-Ահլին» և ԱՄՆ-ի «Ինտեր Մայամին» խաղացել են գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0: Մյունխենի «Բավարիան» ջախջախիչ հաղթանակ է տարել Նոր Զելանդիայի «Օքլենդ Սիթիի» նկատմամբ՝ 10:0: Ֆրանսիական ՊՍԺ-ն խոշոր հաշվով (4:0) առավելության է հասել Մադրիդի«Ատլետիկոյի» նկատմամբ: