• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Մինչեւ բողոք չի լինում, մեր իշխանությունը խնդիրը չի լուծում. միայն այս ձեւով լսելի կլինենք. քասախցի




Խնդիրն այն է, որ 59 համար ավտոբուսը երկար ժամանակ աշխատում էր Քասախ համայնքում, որոշեցին, որ այն պետք է չբարձրանա Քասախ համայնք, քանի որ նոր «Գազելներ» են բերել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Խասախ համայնքի բնակիչներից Գրիգոր Մելքումյանը, ով եւս մասնակցում է բողոքի ակցիային։ 

«Սրանից առաջ խոստացան, որ 276 համարի միկրոավտոբուսին զուգահեռ կաշխատի նաեւ 59 համարը, դա չապահովեցին։ Երկրորդը, ասել էին, որ կապահովեն նաև, որ 276 միկրոավտոբուսը անվճար կհասնի մինչև 59-ի ավտոբուսի մոտ, այդ խնդիրն էլ իրենք չապահովեցին։ Նաև խոստացան մեզ, որ կապահովեն անցումի բարեկարգումը, որ անխոչընդոտ մարդիկ կարողանային անցնել մայրուղին, դա էլ չապահովեցին ու դրա համար հիմա խնդիրը բարձրացել է, հասունացել է։ Մինչև այսպիսի դեպքեր չեն լինում, մեր խնդրին լուծում չի տալիս մեր ղեկավարությունը»,–ասաց նա։

Գրիգոր Մելքումյանը նկատեց, որ այս իշխանությունները եկել են ճանապարհ փակելով, հիմա էլ թող այնպես անեն, որ ժողովրդի ձայնը իրենց լսելի լինի և այդ խնդիրներին լուծում տան։

Մեկ այլ բնակիչ էլ հիշեցրեց, որ Քասախի տրանսպորտը միշտ գործել է եւ ժամանակին այն հասել է մինչեւ «Ձկան խանութ»։ «Հետո իշխանությունը փոխվեց, Գալուստ Սահակյանը գիծը վերցրեց, այդ ժամանակ չնայած բանը շահել էր Գագիկ Ծառուկյանը, բայց չկարողացավ էս գիծը իրան վերցնի։ Հետո նորից վլաստը փոխվեց, վերցրեց իրան ու ժողովրդին ոչ մի բանի տեղ չդրեց Գագիկ Ծառուկյանը։ 

Ես թոշակառու եմ, ՆԳՆ–ի աշխատող եմ եղել։ Հիմա կրկնակի ծախս է լինում, բայց եթե ընտանիքում շատ մարդ կա, ավելի շատ մեծ դժվարություններ են լինում։ Մեր պահանջն այն է, որ ավտոբուսը բարձրանա Քասախի կենտրոն։ Ես չեմ կարծում, որ նրանք այս ղեկավարությունը ընդառաջ կգնա առանց այս դիմադրությունների, հնարավոր է այս ձեւով լուծվի, որովհետև իրենք էլ անցան պաշտոնի այս նույն եղանակով»։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները սկիզբ են առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ վերջերս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝  Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։

Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի  Ֆիզիկայի ինստիտուտ,  վերջին ավտոբուսը  նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    ՌԴ ԱԳՆ-ից կասկածի տակ են դրել Հայաստանին ԵՄ աջակցության խոստումները


    Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված


    Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»


    Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»


    ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին


    ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»


    Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան․ «Ժողովուրդ»


    Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում


    Քաղաքացին ներկայացրել է Աննա Վարդապետյանի քեռի, պարզվել է` սուտ է, կանչել են ոստիկանություն.Սարգսյան


    Փաշինյանն ու Ստուբը քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների ամրապնդումը

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]