Շաբաթ օրը Կուրիլյան կղզիների հարավային ափերի մոտ գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին Риа Новости-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։
Ուժգին երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 05:35-ին Խաղաղ օվկիանոսում։ Էպիկենտրոնը գտնվել է Սիմուշիր անմարդաբնակ կղզուց 178 կիլոմետր հարավ-արևելք, օջախը՝ 40 կիլոմետր խորության վրա։
Սեյսմոլոգը հայտնել է, որ ցունամիի տագնապ չի հայտարարվել։