Foto

Իսրայելի տարածքին հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի․ Իրանի կառավարության ներկայացուցիչ

Իսրայելի տարածքին հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի զինված ուժերը դա անհրաժեշտ կհամարեն, հայտարարել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին։

«Քանի դեռ մեր զինված ուժերը անհրաժեշտ են համարում, այս պատասխանը կշարունակվի, և կառավարությունը լիովին կաջակցի զինված ուժերի որոշումներին:

Մենք աջակցում ենք Գերագույն առաջնորդին և նրա որոշումներին», - ասել է նա: