Իսրայելի պաշտպանության նախարարԻսրայել Կացը և Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել են համազգային արտակարգ դրություն մտցնելու մասին, հայտնում է The Jerusalem Post-ը:
Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի՝ 03:00-ից ամբողջ երկրում արգելված են զանգվածային հավաքները, դադարեցվել է ուսումնական հաստատությունների գործունեությունը և սահմանափակվել է ձեռնարկությունների աշխատանքը, բացառությամբ կենսաապահովման օբյեկտների:
Բնակչությունը պետք է առաջնորդվի թիկունքի հրամանատարության պաշտոնական ռեսուրսներում հրապարակված հրահանգներով։