Foto

Վրաերթ՝ Արարատում. 40-ամյա կինը տեղում մահացել է

Այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Գագիկ Ս.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մարգարիտ Հ.-ին: 
 
Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ տեղում մահացել է: 

Վրաերթի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: