❗️Թեհրանի վրա Իսրայելի հասցված ավիահարվածների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ, որոնցից մոտ 35-ը կանայք և երեխաներ են, հայտնել է Իրանի հեռուստատեսությունը
◾️Իսրայելական ավիահարվածների հետևանքով Թեհրանի բնակելի շենքում պայթյուն է գրանցվել և հրդեհ է բռնկվել։ Հարձակման է ենթարկվել նաև Բանդար Աբբասում գտնվող Իրանի ռազմածովային բազան (տեսանյութ 2)։
◾️Փակ է Թեհրանի օդանավակայանը։ Հաղորդվում է տարբեր ուղղություններով թռիչքների սահմանափակումների մասին։ Թել Ավիվ-Երևան չվերթը ևս չեղարկվել է, իսկ Երևան-Թեհրան չվերթը ուշանում է։
◾️Այաթոլլահ Խամենեիի հրամանով Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ժամանակավոր հրամանատար է նշանակվել ծովակալ Հաբիբոլլահ Սայարին։ Գեներալ Վահիդին նշանակվել է ԻՀՊԿ հրամանատար։