Foto

Իսրայելի կողմից Իրանին հացված հարված հարվածները ՄԱԿ կանոնադրության խախտում են. Իրանի ԱԳՆ

Իսրայելի կողմից Իրանին հացված հարվածները ՄԱԿ կանոնադրության խախտում են, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ն:
«Իսրայելի կողմից Իրանին հացված հարվածը ՄԱԿ կանոնադրության 2-րդ կետի 4-րդ հոդվածի խախտում է և բացահայտ ագրեսիա է Իսլամական Հանրապետության նկատմամբ: Թեհրանը, համաձայնՄակ կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, օրինական իրավունք ունի պատասխանել այդ ագրեսիային և Իրանի զինված ուժերը ողջ հզորությամբ անվարան կպաշտպանեն իրանական ժողովրդին այնպիսի միջոցներով, որոնք իրենք կընտրեն»,- ասված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Միաժամանակ Իրանի արտաքին գերատեսչությունը հայտարարել է, որ Իրանի դեմ հարավածը հնարավոր չէր լինի առանց ԱՄՆ թույլտվության և համակարգման: «... ԱՄՆ-ը նույնպես պատասխանատվություն է կրում այս արկածախնդրության վտանգավոր հետևանքների համար»,- ասված է հայտարարության մեջ: