Foto

Անահիտ Մանասյանը երկարատեւ գործուղման է մեկնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» գրում է ․ ՄԻՊ Անահիտ Մանասյանի փոխարեն խորհրդարանում երեկ 24 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնում էր ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարը։ Ինչո՞ւ ՄԻՊ-ը սահմանված կարգով չի ներկայացնում զեկույցը՝ մեր հարցին աշխատակազմից պատասխանեցին․ «Տիկին Մանասյանը գործուղման է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի աշխատանքների շրջանակներում` որպես Հայաստանը ներկայացնող անդամ»։ Նշենք, որ արդեն մի քանի շաբաթ է՝ Մանասյանը Հայաստանում չէ, գործուղման է, հարցրինք գործուղման ժամկետների մասին։ «Կոմիտեն աշխատում է խորհրդապահության սկզբունքով: Կոմիտեի կողմից տեղեկատվությունը հրապարակվելուց հետո ՄԻՊ աշխատակազմը եւս կներկայացնի գործուղման մանրամասները»: Ուշագրավ է, որ մինչ ՀՀ ՄԻՊ-ը խոշտանգումների կանխարգելման կոմիտեում գործուղման է, Հայաստանի իշխանությունները հոգեբանական խոշտանգման են ենթարկում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հայրերին, սակայն պաշտպանի կողմից, ինչպես միշտ, ձայն բարբառո հանապատի։


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 12․ 06․ 25 թ համարում։