Foto

Խաչփարում բնակարանային գողությունը բացահայտվել է դեպքից օրեր անց

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել։

Մայիսի 26-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Խաչփար գյուղի տներից մեկի կողպեքը կոտրել ու գողացել էին տեսաձայնագրող սարք և բջջային հեռախոս:

Նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Օրեր տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արարատի մարզի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողության դեպքը՝ պարզելով, որ ծանր հանցանքը կատարել է Արարատի մարզի Հայանիստ գյուղի 53-ամյա բնակչուհին:

Վերջինս հունիսի 6-ին հայտնաբերվել ու ներկայացվել է Մասիսի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։

Գողոնը հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է: