
«Հրապարակ» գրում է ․ «Ռոսիա մոլի»՝ ոսկի վաճառող տասնյակ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք տարիներ շարունակ առեւտրի կենտրոնի առաջին հարկում ոսկյա եւ արծաթյա զարդեր են վաճառել։ Նրանցից մեկը մեր լրագրողին ասել է, որ սեփականատերը՝ Սուքիասյանների ընտանիքը, տարածքն ավելի շահեկան գնով տրամադրել է ինչ-որ այլազգի գործարարի, եւ իրենց առաջարկվել է տեղափոխվել այլ մոլեր։ «Սիլ կոնցեռնի» մամլո պատասխանատուն մեզ ասաց, որ օրենքով նախատեսված կարգով՝ 2 ամիս ժամանակ է տրվել առաջին հարկի աշխատողներին, մի մասին առաջարկվել է առեւտրի կենտրոնի ազատ հատվածներում աշխատել: Այդ սրահում 2 ամսից վերանորոգում է սկսվելու, որի ավարտից հետո թե այն ինչ նպատակների կծառայի, դեռ որոշված չէ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 12․ 06․ 25 թ համարում։