Foto

Ի՞նչ իրական չափանիշներ պետք է ունենա Փաշինյանի հակաեկեղեցական «Համակարգող խմբի» անդամը

«․․․ Մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու եւ Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Գրում է վարչապետ Փաշինյանը և առաջարկում՝ այդ ամենը համակարգող խումբ ստեղծել։ Որքան էլ զավեշտալի է, այդ խմբում ընդգրկվելու պահանջներ է առաջ քաշում և համապատասխան թեկնածուներին առաջարկում է իր էլ. հասցեին նամակներ ուղարկել, որ այդ կերպ խումբ ստեղծվի։

Ուշադրություն «Համակարգող խմբի» նպատակը Վեհարանն ազատելն է։ Այսինքն ամեն մի նամակ ուղարկող պիտի պատրաստ լինի Մայր Աթոռն անարգելու, լուտանքներ թափելու եկեղեցու և հատկապես կաթողիկոսի վրա, որի օծած բազմաթիվ եկեղեցիներում այսօր իրենք կամ ընտանիքի անդամներն աղոթում են։ Դրանք վայրեր են, որտեղ մկրտվել և ընտանիքներ են կազմել մարդիկ, ում հիմա Փաշինյանը նման կոչով է դիմում։

Իսկ ինչ է լինելու այն քաղաքացիների հետ, ովքեր պատրաստ կլինեն Փաշինյանի առաջարկն իրագործելուն։ Հետագայում այդ ամենի ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է հենց այդ խմբի վրա։ Վարչապետը, ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ էլ է ասելու, որ դուք եք մեղավոր, որ ձեր ցանկությամաբ, կամավոր, բաց և թափանցիկ որոշեցիք և գնացիք ձեր հավատին դեմ։ Ինքը ո՛չ մեղավորը կլինի և ո՛չ էլ ապատասխանատուն։

Նիկոլ Փաշինյանը սահմանում է թե ինչպիսի պիտի լինի այն մարդն, ով իրեն այդ խմբին միանալու նամակ կուղարկեի՝ Հավատ ունենա առ Աստված, գոնե մեկ անգամ ծայրից ծայր կարդացած լինի Աստվածաշունչը, վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ Մեծ պահքը պահած լինի, ամեն օր աղոթող լինի և հավատա, որ այս օրակարգը բխում է եկեղեցու շահերից։  

Բայց մադրիկ, ովքեր իրապես նախորդ պահանջներին կհամապատասնեն, չեն կարող համամիտ լինել նման օրակարգին։ Աստվածաշունչը գոնե մեկ անգամ կարդացած և կարդացածը հասկացած մարդը չի կարող դեմ ելնել հոգևոր արժեքներին և արշավել հայ եկեղեցու դեմ։ Վարչապետն իր չափանիշներում չի ներառել, որ գոնե երբեմն-երբեմն պետք է թեկնածուն եկեղեցի այցելած լինի, ապաշխարհություն խնդրի նույն այն հոգևորականներից, ում դեմ ինքը ելել է։  Սա նրա մասին է խոսում, որ այդ չափանիշներն անգամ ձևական են։

Իսկ իրականում եկեղեցու դեմ կարող է արշավել թշնամին և այն հայը՝

ով սեփական ազգից շատ սիրում է թշնամուն

ով պատրաստ է հանուն փողի և իշախանության վաճառել սեփական հավատը

ով հավատն ու ընտանիքը ստրոադասում է սեփական աթոռին

ով ստամքսից այն կողմ այլ արժեքներ չունի

ում խորթ են ազգասիրությունը, ընկերասիրությունը

ում համար չկան բարոյական և հոգևոր նորմեր

Եվ հենց նրանց մեկ բառով անվանում են ՍԱՏԱՆԱ:

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան