Foto

Վահագն Խաչատուրյանն Իրաքի նախագահի հետ քննարկել է խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր

Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։ Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմից:


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Երկուստեք ընդգծվել է հայ-իրաքյան հարաբերությունների դինամիկ զարգացման և փոխադարձ շահագրգռվածության հիման վրա կառուցվող քաղաքական երկխոսության ու գործնական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցերին՝ ընդգծելով արդյունավետ գործընկերության և փոխվստահության ձևավորման կարևորությունը։