Foto

Սա ինձ արդեն սկսում է դուր գալ

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


Սա ինձ արդեն սկսում է դուր գալ: Նույնիսկ կարելի է քաջալերել նրան անել այն ինչ անում է: Եթե նրա կողքին չկա գեթ մեկը, ով նրան կբերի ադեկվատ կարգավիճակի ու գիտակցության: Եթե չկա գեթ մեկ պետական կառույց, որը նրան զերծ կպահի ազգային անվտանգության սպառնալիքի մակարդակի գործելաոճից և չի զեկուցում, որ այլևս գնացքը գնացել է: Եթե չկա գեթ մեկը, ով կհուշի, որ թշնամու տեղեկան սպասարկու լինելու նրա վարքն այլևս հնարավոր չէ կոծկել: Եթե չկա գեթ մեկը ով նրա համար իրականում ցավում և հոգ է տանում ապա այն ինչ ինքն անում է իր հետ արդար է: Ուրեմն ներսում ամեն բան անվերադարձ նեխած է: Մեզ մնում է պատշաճ դիմադրել, բացահայտել և տեր կանգնել մեր բաժին երկրի և պետության հենասյուներին և վայելել «թավշյա, ոչ բռնի, սիրո, ժողովրդական հեղափոխություն» կոչվածի ինքնաքայքայումը գաղափարական և մարմնական մակարդակներով: