Foto

Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Սլուցկին քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին Ուկրաինային աջակցելու համար: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Telegram-ի իր ալիքում։

Սլուցկին հայտարարել է, որ Մերցը «Ուկրաինայում նացիզմի վերածնունդին կուրորեն աջակցելու համար պատրաստ է Գերմանիային ուղարկել Ռուսաստանի հետ առճակատման»։ Նա վստահ է՝ գերմանացիները, ինչպես և ռուսները դա չեն ցանկանում, բայց միևնույն ժամանակ Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։

Պատգամավորը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Մերցը հայտարարել է, որ Գերմանիան նացիզմից ազատել է Ամերիկան, իսկ ԽՍՀՄ ներդրումը նույնիսկ չի հիշատակել: «Սակայն Ռուսաստանը թույլ չի տա խեղաթյուրել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը», - եզրաակել է պատգամավորը։