Foto

«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ

Իսլանդացի պաշտպանը հանդես կգա թիմում մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։

Իսլանդիայի հավաքականի կազմում 15 հանդիպման մասնակցած ֆուտբոլիստը «Նոա» էր տեղափոխվել 2024/25 մրցաշրջանի մեկնարկից առաջ և թիմի հետ միասին դուրս է եկել Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլ, ինչպես նաև նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը և Գավաթը։

«Այն ամենը, ինչ ինձ անհրաժեշտ է, այստեղ է։ Առաջ շարժվենք, միասին», – նշել է Թորարինսոնը պայմանագիրը երկարաձգելուց հետո։

«Նոայի» կազմում Թորարինսոնը մասնակցել է 26 խաղի՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։