Foto

Աղազարյանն ու Ասլանյանը ձայն չեն տա «Պատիվ ունեմ»-ի առաջադրած Դավիթ Համբարձումյանին

«Քաղաքացիական պայմանագրից» դուրս եկած ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն պատրաստվում ձայն տալ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրած Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին: Այս մասին Աղազարյանն ասել է 24News-ի հետ զրույցում:

«Մենք մեր առաջարկությունն արել ենք և մենք նույնպես սպասում ենք այս գործընթացի տրամաբանական ավարտին: Հետևաբար, քանի որ մենք բազմիցս հայտարարել ենք՝ չենք միանալու «Հանրապետական» կուսակցությանը կամ «Հայաստան» դաշինքի որևէ թեկնածուին»,- ասել  է նա:

Հիշեցնենք, որ Աղազարյանն ու Ասլանյանը ցանկանում են, որ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթացում վարչապետի թեկնածու դառնա ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, սակայն «Պատիվ ունեմ» խմբակցությունը մերժել էր այդ առաջարկը՝ նշելով, որ չի պատրաստվում «Նիկոլ Փաշինյանին փոխարինել Նիկոլ Փաշինյան-2-ով»: