Հունիսի 1–ին ժամը 10։50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշենից դեպի Զովունի գնացող ճանապարհին գտնվող գազալցակայանում հեղուկ գազ է այրվում, որի հետևանքով կա տուժած։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 10։30-ի սահմաններում «Էլ Սիստի» ՍՊԸ-ի տարածքում գտնվող «Օրանժ Գազ» ընկերության հեղուկ գազի պահոցում գազի արտահոսքը դադարեցնելու աշխատանքի ընթացքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սերգեյ Մակունցը «ջերմային այրվածք բոցով, դեմքի, մեջքի, զույգ վերին վերջույթների և զույգ ստորին վերջույթների շրջանում առաջին, երկրորդ, երրորդ կարգի մոտ 22 տոկոս մարմնի մակերեսի այրվածք, այրվածքային շոկ, ինգալացիոն վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։
Վիրավորը նշված բենզա և գազալցակայանների ցանցի մենեջեր է։