Նիկոլ
Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հարց է բարձրացնում և տալիս իր հարցի իրեն հարմար
պատասխանը։
«Ինչի՞
մասին է խոսում Գարեգին Բ–ի լռությունը։
Մենք՝ իր հոտը, սպասում ենք նրա
հրապարակային պարզաբանմանը իր կողմից կուսակրոնության ուխտի խախտման եւ զավակ
ունենալու վերաբերյալ։
Լռել, նշանակում է համաձայնվել եւ յուր անձը դուրս դնել
Վեհարանից։ Ասել ճշմարտությունը, նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել
Վեհարանից։ Ստել, նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից»,- գրել է նա։
Իսկ գո՞ւցե այդ
հարցն այլ պատասխան ունի։ Երբեն հարցերը մնում են անպատասխան քանի որ դրանց
պատասխանելը հարցը տվողին և պատասխանողին բերում է նույն հարթության, նույն
մակարդակի՝ ինչը կողմերից որևէ մեկը կարող է չցանկանալ։
Վարչապետի
բարձրացրած հարցին Վեհափառ հոր կողմից պատասխանելը սեփական անկողինն ի ցույց դնելն
է։ Անձնական կյանքի և հատկապես սեռական կյանքի (եթե իրհարկե այդպիսին կա) հանրայանացումն ընդունելի չէ՝ հատկապես
վիրավորում է հոգևորականներին։ Արդյո՞ք վեհափառը պետք է պատասխանի իր հասցեին
հնչող բոլոր անհեթեթություններին։ Տարիներ շարունակ նրան վերագրում էին բիզնեսով
զբաղվելը, բայց դրանց էլ Վերհափառը չի պաստասխանել և սա բնական է՝ նրա փոխարեն
արձագանքողներ արդեն եղել են, ինչո՞ւ իջնի իր բարձրությունից և փողոցային
մակարդակի հայհոյախառն խոսույթի մասնակիցը դառան։ Այդ դեպքում եկեղեցու
հետևորդներն իրենց առաջնորդի մասին ի՞նչ կարծիք կկազմեն։ Սփյուռքը և միջազգային
այն հարթակները, որտեղ Գարեգին Բ-ն ընդունված է, սիրված ի՞նչ կարծիք կձևավորեն նրա
մասին՝ չեն հարցնի՞ արժապատվության,
մեծահոգության, ողորմածության և ներելու մասին։ Իհարկե կասեն և իրեն հարգելով
Ամենայն Հայոց Կաթողիկսոը նախ հարգում է իր հավատովոր ժողովրդին և հայհոյախառն ու
անարժեք խոսակցության մաս չի դառնում։
Ի վերջո, եթե անձի
բարոյական կերպարի մասին է խոսքը գնում, ապա նա պարզապես ուղիղ տեքստով դա չի
կարող հերքել։
Ի վերջո անորակ և
անընդունելի նման խոսույթներ վերագրվել են հենց վարչապետի ընտանիքի անդամներին՝
մասնավորապես Աննա Հակոբյանին և Մարիամ Փաշինյանին։ Ցավալի է, բայց պատերազից հետո
վարչապետի կնոջը վերագրվում էին ինչ-որ անձանց հետ սիրավեպեր, նաև պատմություններ
պատմում այն ժամանակերի մասին, երբ Նիկոլ Փաշինյանը գտնվել է անազտության մեջ, հետո էլ աղջկան ինչ-որ օլիգարխների
անունների հետ են կապում։ Նրանցից
յուրքանչուր և վարչապետը չեն արձագանքել այդ ցածրակարգ խոսակցույուններին՝
հավանբար ոչ թե վարչապետի նշած՝ լռելը համաձայնության նշան է խոսույթից ելնելով,
այլ՝ այն, որ իրենց ավելի բարձր են համարել, քամ նման էժանագին խոսույթի մասնակից
դառնալը։