Foto

«Նրան պետք էր ազատել աշխատանքից դեռ խորանի մոտ». Դուրովը ծաղրել է Nvidia-ի նախկին ղեկավարին

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն աջակցել է ընկերության ղեկավար պաշտոններից Ջենսեն Հուանգի հեռանալու վերաբերյալ Nvidia-ի տնօրենների խորհրդի որոշմանը՝ կատակելով նրա ընտանեկան կարգավիճակի մասին։ Գործարարն իր կարծիքն արտահայտել է սեփական հարթակում արված գրառմամբ։

«Nvidia-ի տնօրենների խորհուրդը ճիշտ վարվեց, որ ազատեց Ջենսենին։ Նա ամուսնացած էր։ Այսինքն՝ նա կնքել էր բացառիկ պայմանագիր՝ խզման դեպքում 50 տոկոս տուգանքով, այն էլ՝ առանց անխափան աշխատանքի երաշխիքի ծառայության համար։ Ինչպե՞ս կարելի է ընկերության կառավարումը վստահել մարդու, որը նման համաձայնագրեր է ստորագրում։ Նրան պետք է աշխատանքից հեռացնեին դեռ խորանի մոտ»,- գրել է Դուրովը։

Նոյեմբերի 8-ին Ջենսեն Հուանգը խոստովանել էր, որ անհավատարիմ է եղել կնոջը։ Հայտարարությունն արվել էր Էլիս Հուանգի հետ նրա հարաբերությունների մասին հրապարակումներից հետո, թեև վերջինիս անունն ուղերձում չէր հիշատակվում։

Ավելի ուշ՝ նոյեմբերի 12-ին, Ջենսեն Հուանգը լքեց իր պաշտոնը։