Foto

Քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, էսկալացիայի վտանգ անընդհատ էլ կա. Արարատ Միրզոյան

Քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, էսկալացիայի վտանգ անընդհատ էլ կա, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, վերջնական ձեռք-ձեռքի չենք սեղմել, էսկալացիայի վտանգը կա»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ էսկալացիան կարող է լինել «ստից»՝ տեխնիկական․ ինչ-որ կայծից հրդեհ բռնկվի, կարող է լինել նաև պլան։

Միրզոյանը չի կարող ասել, թե ինչու է Ադրբեջանը պարբերաբար կրակում Սյունիքի ուղղությամբ։

«Չեմ կարող ասել, բայց Հայաստանի դիրքորոշումը մեկն է՝ ստեղծել միասնական համատեղ հետաքննող մեխանիզմ, որտեղ կարելի է պարզել՝ զինվորները հրամա՞ն են կատարում, թե՞ ինչ-որ վիճակի մեջ լինելով՝ ինքնուրույն գործողություն են արել մեկը կամ խմբով»,- նշեց ԱԳ նախարարը։