Վարչապետ Նիկոլ Փաշինյանն
այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերը Քոչարյանը դատարանի
որոշմամբ կաշառակեր է։ Ինչպես նաև հավելեց, որ ինքն ու իր թիմը կոռեկտություն պահպանելով
սխալվել են և ինքն ասուհետ Քոչարյանի մասին խոսելիս ասելու է, որ նա կաշառակեր է։
Դատալեքս դատական տեղեկատվական
համակարգում Vesti.am-ը չգտավ ՀՀ երկրորդ նախագահի վերաբերյալ նման որևէ վճիռ։ Թե խոսքն
ի՞նչ վճռի մասին է, հետաքրքրվեցինք, նաև Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանից, ով
Vesti.am-ի ուղիղ հարցին հստակ պատասխան տվեց․ «Չկա դատարանի որևէ վճիռ, որոշում, որով
Ռոբեր Քոչարյանը համարվի կաշառակեր»։
Նիկոլ Փաշինյանն ակնարկում
է հայտնի «Սիլվայի գործով» դատավարությունը, որտեղ գործը կարճվել է վաղեմության հիմքով։
Այսինքն չի արձանգրել, թե ով է մեղավոր՝ պարզապես կարճել է վարույթ։ Նկատենք, որ Քոչարյանն
այս գործով երբեք չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։
Այսինքն՝ դատարանն
արձանագրում է, որ լրացել են ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված հանցանք կատարելու վաղեմության
ժամկետները և գործը կարճում է այդ հիմքով։ ՀՀ քրեական օրենսգրքով և Վճռաբեկ դատարանի
մի շարք որոշումներով՝ վաղեմության ժամկետներով կարճված գործերով մեղավորության հարց
չեն որոշվում։ Այսինքն վճռով չի ամրագրվում, որ անձը մեղավոր է, բայց պատասխանատվություն
չի կրում, քանի որ ժամկետները լրացել են։ Ուղղակի արձանգրում է վաղեմության փաստը և
վերջ։









