Foto

Որտե՞ղ են կանաչապատ բակը, բացօթյա լողավազանը և ճանապարհը. կառուցապատողը չի կատարել խոստումները. Hetq.am

Մոնթե Մելքոնյան 27/7 հասցեում կառուցվող Տիգրան Մեծ բնակելի համալիրի շահառուներն անելանելի վիճակում են և իրենց խաբված են զգում. կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն բնակարանները վաճառել է մեծ խոստումներով, սակայն արդեն պարզ է, որ դրանց մի մասը չի կատարելու: Ավելին, խոստացված բոլոր ժամկետներն անցել են, սակայն կառուցապատողն այդպես էլ շենքը շահագործման չի հանձնում: 

Նախ՝ «Շինաս» ՍՊԸ խոստացել էր 400 բնակարան ունեցող բնակելի համալիրը շահառուներին հանձնել 2023թ. դեկտեմբերին: Այդպես է գրված նաև համալիրի պաշտոնական կայքում, սակայն առ այսօր շահառուները չեն կարողանում տոնել իրենց բնակարանամուտը:

Համալիրի կայքի համաձայն՝ այն ունենալու է բացօթյա լողավազան, մանկական խաղահրապարակ, ֆուտբոլի և բասկետբոլի դաշտեր, լանդշաֆտային այգիներ, ճեմուղիներ և վազքուղիներ, շատրվաններ և այլ հարմարություններ:

Ավելին սկզբնաղբյուր կայքում։