Foto

«Նոան» երկարաձգել է Գուստավո Սանգարեի հետ պայմանագիրը

Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան» երկարաձգել է թիմի 28-ամյա կիսապաշտպան Գուստավո Սանգարեի հետ պայմանագիրը 2 տարով ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ։

«Ես մնում եմ «Նոայում»։ Մեր առջև շատ մարտահրավերներ կան, և ես ամեն ինչ կներդնեմ, որպեսզի հասնենք դրանց իրագործմանը», - նշել է Գուստավո Սանգարեն պայմանագիրը երկարաձգելուց հետո։

Բուրկինա Ֆասոյի հավաքականի ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել 2024 թվականի ամռանը և անցկացրել է 34 հանդիպում։