ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր նախագահ է ընտրվել Գերմանիայի նախկին արտգործնախարար Աննալենա Բերբոքը։
«Որպես Գլխավոր ասամբլեայի նախագահ՝ ես կմասնակցեմ բոլոր անդամ երկրների հետ վստահության վրա հիմնված երկխոսությանը: Իմ դուռը միշտ բաց կլինի բոլորի համար»,- քվեարկությունից հետո ասել է Բերբոքը:
Գերմանիայի ԱԳՆ նախկին ղեկավարը հավաքել է 167 ձայն, և սա բավական էր հաղթելու համար։ Նա շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր քվեարկել են իրենց աջակցության և վստահության համար։
Երդմնակալությունը նախատեսված է սեպտեմբերի 9-ին։
Արևմտյան լրատվամիջոցները հիշեցնում են, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի ժամանակ նախագահի ընտրությունը ֆորմալ ընթացակարգ է, իսկ նախագահի պաշտոնն ինքնին արարողակարգային։
Ավելի վաղ 44-ամյա Բերբոքը հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում մտադիր է դառնալ «միավորող» և հավասարապես ծառայել ՄԱԿ-ի անդամ բոլոր անդամներին։ Նա իր առաջնահերթություններն անվանեց գենդերային հավասարությունը և կլիմայի պաշտպանությունը:
Բերբոքը զբաղեցրել է Գերմանիայի արտգործնախարարի պաշտոնը 2021-2025 թվականներին: Նա նաև եղել է «Ալյանս 90/Կանաչներ» կուսակցության համանախագահը 2018-ից 2022 թվականներին: