Մենք պատրաստ ենք երաշխիքներ տրամադրել բոլոր կողմերին՝ կապված մեր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի հետ։ Հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Կահիրեում Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդելաթիի հետ համատեղ մամլոասուլիսում, գրում է Mehr-ը։
Նա քննադատել է արևմտյան պետությունների լռությունը իսրայելական ռեժիմի միջուկային մարտագլխիկների զինանոցի վերաբերյալ՝ նշելով, որ «արևմտյան պետությունները աչք են փակում Իսրայելի միջուկային սպառնալիքի վրա»: «Իսրայելի սպառնալիքները Իրանի խաղաղ միջուկային ծրագրի նկատմամբ հանցագործություն են», - ընդգծել է նախարարը:
Ինչ վերաբերում Է Իրանի և Եգիպտոսի հարաբերություններին, Արաղչին ասել է՝ «Եգիպտոսի հետ կապերի զարգացումը մեր առաջնահերթությունն է»: «Մենք կօգտագործենք Իրանի հետ մեր լավ հարաբերությունները խաղաղության և բարգավաճման հասնելու համար։ Պետք է հարգենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը», - հայտնել է Աբդելաթին: «Իրանի հետ հարաբերություններում լարվածության ցանկացած էսկալացիա կհանգեցնի նրան, որ իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից»,-նախազգուշացրել Է Աբդելաթին: