Հունիսի 4-ին, ժամը 07:18-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարահին այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։34-ին, մարվել՝ 07։43-ին: Երևան-Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ-ին այրվել է Samand մակնիշի ավտոմեքենան: