2025 թվականին Արեգակի վրա տեղի ունեցած ամենամեծ զանգվածային ժայթքումը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի շատ ուժեղ մագնիսական փոթորիկների, այս մասին հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը:
Նրա խոսքով՝ այս տարվա ամենամեծ զանգվածային ժայթքումը, որն ուղղված է եղել անմիջապես Երկրին, գրանցվել է մայիսի 31-ի գիշերը: Բոգաչովը բացատրել է, որ դա տեղի է ունեցել M8.2 մակարդակի ուժեղ արեգակնային բռնկման հետևանքով, որը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժամը 04:05-ին թիվ 4100 ակտիվ շրջանում:
Մասնագետը նշել է, որ տեղի ունեցած ժայթքման հզորությունը զիջում է 2024 թվականի մայիսի նմանատիպ իրադարձություններին, որոնք հանգեցրել են 5-րդ մակարդակի փոթորիկների: Սակայն, ըստ մասնագետի, սա կարող է հանգեցնել այս տարի մագնիսական փոթորիկների ամենամեծ շարքին՝ մինչև G4 գագաթնակետային արժեքներով: