2024թ. նախագահական արշավի ժամանակմիլիարդատեր Իլոն Մասկը այնքան շատ էօգտագործել կետամին, որ բողոքել է միզապարկիհետ կապված խնդիրներից, գրել է The New York Times պարբերականը։
Պարբերականի լրագրողները նրա պահվածքըորակում են «անկանոն»՝ դեղերի մշտական չարաշահման եւ ընտանեկան խնդիրների ֆոնին։
Թեեւ ինքը՝ Մասկը, նախկինում հրապարակայնորենհայտարարել էր, որ օգտագործում է կետամինըդեպրեսիայի բուժման շրջանակում, գործարարինմոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ նա այդդեղամիջոցն ընդունել է գրեթե ամեն օր՝ հաճախ այլդեղամիջոցների հետ միասին, նախընտրականքարոզարշավի գագաթնակետին, որտեղ նաակտիվորեն աջակցում էր Դոնալդ Թրամփին։
Տեղեկացվել է, որ Մասկը նաեւ օգտագործել էէքստազի եւ փսիխոդելիկ սնկեր, եւճանապարհորդելիս միշտ իր հետ դեղերի տուփ էվերցրել, այդ թվում՝ ադերալ, որը հաճախօգտագործվում է ուշադրության պակասի եւ հիպերակտիվության համախտանիշի բուժմանհամար: Համապատասխան լուսանկարը, ըստ NYT-ի, հայտնվել է խմբագրության տրամադրության տակ։
Հայտնի չէ, թե արդյոք Մասկի կողմից դեղերիօգտագործումը շարունակվել է այն բանից հետո, երբնա ստանձնել է DOGE (կառավարությանարդյունավետության վարչություն) կոչվող դաշնայինգործակալությունը, որին հանձնարարված էր«վերակազմավորել» դաշնայինգործակալությունները: Աղբյուրները, սակայն, նշումեն, որ գործարարն այս ընթացքում անկայունվարքագիծ է դրսեւորել՝ արդեն լինելով Սպիտակտան վարչակազմի պաշտոնյա։
Հատկապես մտահոգիչ են կետամինի քրոնիկօգտագործման հետ կապված առողջականխնդիրների մասին հաղորդումները: Մասկը, իբր, բողոքել է միզապարկի դիսֆունկցիայից, որըկետամինով պայմանավորված ինդուկցված ցիստիտի (KIC) բնորոշ ախտանիշներից մեկն է։
ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի(NIH) ուսումնասիրության համաձայն՝ կետամինիերկարատեւ ոչ բժշկական օգտագործումը կարող էհանգեցնել միզապարկի եւ միզուղիների բորբոքման, միզապարկի տարողության նվազմանը, միզածորանի ստենոզին եւ նույնիսկ երիկամներիանբավարարությանը: Փորձագետները նաեւզգուշացնում են, որ KIC հիվանդները հաճախփորձում են իրենց «ցավազրկել» կետամինի կրկնվողչափաբաժիններով՝ դրանով իսկ վատացնելովխնդիրը։
The Wall Street Journal-ն ավելի վաղ հրապարակել էրնյութեր այն մասին, որ Մասկի կողմից թմրանյութերիկանոնավոր օգտագործումը մտահոգություն էառաջացրել նրա աշխատակիցների եւ ներդրողներիշրջանում:
Պարբերականի զրուցակիցները սա համարել են լուրջ սպառնալիք ինչպես անձամբ ձեռնարկատիրոջ առողջության, այնպես էլ նրա բազմաթիվ բիզնեսների կայունության համար՝ Tesla-ից մինչեւ SpaceX: