Foto

Փաշինյանի թիրախում այսօր էլ Շիրակի թեմի առաջնորդն է

Փաշինյանը շարունակում է ապացուցել իր՝ կարմիր գծերի բացակայությունը եւ սոցցանցային ակտիվությամբ վաղ առավոտից թիրախավորում հայ առաքելական եկեղեցու սպասավորներին։

Նրա գրառումների մեջ ասվում է.

«9 Տէ՛ր, արդարութեամբ քո առաջնորդի՛ր ինձ,

իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջեւ ճանապարհները քո,

10 քանզի նրանց բերանում ճշմարտութիւն չկայ,

եւ նրանց սրտերն ունայնացած են:

Սաղմոս 5»

«Միքայել Աջապահյանը ասում է (մեջբերում)․ «Էդ պոռոտախոսներից որեւէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել» (մեջբերման ավարտ)։

Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում։

Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեւորականները պետք է հեռանան հոգեւոր ծառայությունից։ Այլ տարբերակ չկա»։

«Միքայել Աջապահյանի հայտարարությունից ակնհայտ է, որ «առանց կնոջ մեկ ամիս ապրելու անհնարինությունը» տարածված աշխարհըմբռնում, վարվելակերպ եւ վարվելակարգ է եպիսկոպոսաց դասի համար, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց Գարեգին Բ կաթողիկոսի իմացության եւ թույլտվության։

Հակառակ դեպքում Աջապահյանը եւ մյուսները վաղուց կարգալույծ արված կլինեին։

Մայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը եւ հանրությանը տան համապարփակ պարզաբանումներ»։