Եթե ձեր կարծիքով արդար մեկնաբանություն եք անում մեր եկեղեցում առկա խնդիրների մասին—ջնջեք։
Ձեր «արդար» մեկնաբանությունը ևս մի քար է հայ ազգը վերջնականապես ոչնչացնելու գործում։
Լռեք պարզապես—նույնիսկ եթե չեք հասկանում՝ ինչու պետք է լռեք։
Համոզված եմ՝ երկրի ղեկավարի պաշտոնում ձեր թույլտվությամբ նստած մարդն ինքը չի հասկանում, թե սեփական աթոռը պահելու համար ինչ տիեզերական տականքություն է անում։
Մի աղքատ ժողովրդի, որին հավատացնում էին, թե բոբո «նախկիններից» հարստությունը կխլեն ու իրենց կբաժանեն, Արցախը հանձնեն - իրենք լավ են ապրելու, հիմա էլ փորձում են համոզել, թե իրական բոբոներն Էջմիածնում են նստած։ Եվ մինչև նրանց չտապալեն՝ ժողովուրդը լավ չի ապրի։
Հաստատ մեկ- երկու կաթողիկոսից նեղացած եկեղեցական էլ կգտնեն։
Եկեղեցու դեմ Նիկոլի պայքարը Արցախի կորստի մասշտաբի աղետ է մեզ բերելու, եթե չասեմ՝ ավելի մեծ մասշտաբի։
Սա մեր՝ հայերիս քաղաքակրթությունը ոչնչացնելու ծրագիր է։
Եվ ծերուկ Էրդողանը ուրախ կասի՝ «Չկան հայեր՝ չկա և հայկական հարց»։
Ազա Բաբայանի ՖԲ էջից