Foto

Եկեղեցու վրա հшրձակումը հարձակում է յուրաքանչյուրիս վրա, դա հարձակում է մեր ինքնության, մեր հոգևոր արժեքների, մեր ազգային ողնաշարի վրա. Նաիրի Սարգսյան

Հայ Առաքելական Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից է։ Եկեղեցին միշտ եղել է մեր ժողովրդի ուժի, դիմացկունության ու հավատքի աղբյուրը։ Դարեր շարունակ այն կարողացել է դիմանալ արտաքին ու ներքին հարձակումներին՝ մնալով անսասան ու առաջնորդելով իր ժողովրդին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

Այսօր էլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կանգուն է։ Այն չի կռանում, չի լռում, այլ փորձում է մեզ՝ իր ժողովրդին, ուղղել, կանգնեցնել, հույս ու ինքնություն փոխանցել։ Եվ պատահական չէ, որ վերջերս անգամ միջազգային մակարդակով հնչող ելույթներում Մայր Աթոռը ներկայացվել է որպես «սպառնալիք»։ Ինչո՞ւ։ Որովհետև չհանձնված Հայաստանն է սպառնալիք, չկռացած, արժանապատիվ Հայաստանն է սպառնալիք՝ բոլոր նրանց համար, ովքեր չեն ուզում մեզ ուժեղ տեսնել։

Եկեղեցու վրա հարձակումը հարձակում է յուրաքանչյուրիս վրա։ Դա հարձակում է մեր ինքնության, մեր հոգևոր արժեքների, մեր ազգային ողնաշարի վրա։ Իսկ մենք իրավունք չունենք լռելու։ Մենք պետք է պաշտպանենք մեր եկեղեցին այնպես, ինչպես պաշտպանում ենք մեր հայրենիքը։

Մայր Աթոռը բազմիցս կարողացել է լուծումներ գտնել ամենադժվարին պահերին։ Հավատում եմ՝ այս անգամ էլ կգտնի։

Հայտնում եմ իմ և մեր թիմի լիակատար աջակցությունն ու պատրաստակամությունը՝ մասնակցելու Մայր Աթոռի նախաձեռնություններին ու միասին հաղթահարելու այս բարդ շրջանը։