Foto

Վրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութեր

Վրաստանում, համեմունքնի մեջ հայտնաբերվել են «Սուդան» խմբի ազո-ներկանյութեր։ Տեղեկությունը տարածում է Սննդամթերքի ազգային գործակալությունը․

Սննդամթերքի մեջ “Սուդան” խմբի ազո-ներկանյութերի հայտնաբերման նպատակով Սննդամթերքի ազգային գործակալությունը, պետական վերահսկողության շրջանակներում, սեպտեմբերին հանրապետության ողջ տարածքում գործող իրացման տարբեր օբյեկտներից վերցրել է համեմունքների 44 նմուշ։ Լաբորատոր հետազոտությունն անցկացվել է Լևան Սամխարաուլիի անվան դատական փորձաքննության ազգային բյուրոյում։

Լաբորատոր հետազոտության համաձայն՝ խախտումներ են հայտնաբերվել հետևյալ սննդամթերքներում.

Կարմիր տաքդեղ (արտադրման ամսաթիվ՝ 21.05.2026, պիտանիության նվազագույն ժամկետ՝ 21.05.2028) — արտադրող՝ «Beyza Gida San Tic» ՍՊԸ, հայտնաբերվել են Sudan I և Sudan IV,

Սվանական աղ (արտադրման ամսաթիվ՝ 21.05.2026, պիտանիության նվազագույն ժամկետ՝ 21.05.2028) — արտադրող՝ «Իգոեթի» ՍՊԸ (ՀՎՀՀ՝ 432549361, հասցե՝ Կասպիի շրջան, գյուղ Իգոեթի), հայտնաբերվել են Sudan I և Sudan IV,

Տավարի/խոզի աղացած մսի համեմունք (արտադրման ամսաթիվ՝ 29.06.2026, պիտանիության նվազագույն ժամկետ՝ 29.06.2028) — արտադրող՝ «Դաբի» ՍՊԸ (ՀՎՀՀ՝ 401946392, հասցե՝ Դիդի Լիլո, Վարկեթիլիի տնտեսություն), հայտնաբերվել է Sudan Red G,

Սվանական աղ (արտադրման ամսաթիվ՝ 15.09.2026, պիտանիության նվազագույն ժամկետ՝ 15.09.2027) — արտադրող՝ «ՆՏԿ 2016» ՍՊԸ (հասցե՝ Քոբուլեթիի շրջան, գյուղ Քվեդա Քվիրիկե / Բոբոքվաթիի մուտք), հայտնաբերվել է Sudan I։

Նշված խախտումների պատճառով բիզնես-օպերատորներին արգելվել է նշված սննդամթերքի իրացումը։

Սննդամթերքի ազգային գործակալության վերահսկողությամբ ընթանում է համեմունքների դուրսբերումը/հետկանչը շուկայից։

Ավելին՝ սկզբնաղբյուրում