«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատարիմ հետևորդ և խոնարհ զավակ, խնդրում եմ նրա Գերագույն հոգևոր խորհրդին՝ ԲԱՆԱԴՐԱՆՔԻ ենթարկել Նիկոլ Փաշինյանին։ Հիշեցնեմ, որ անցյալում Հայ Առաքելական Եկեղեցին բանադրանք էր կիրառում՝ – հերձվածանքների, սխալ ուսմունք տարածողների կամ – եկեղեցու հեղինակությունը մերժողների նկատմամբ։ Ես այլևս չեմ ցանկանում հանդուրժել մեր Մայր եկեղեցում նրա հեղինակությունը շարունակաբար մերժողի ներկայությունը։