Foto

Լատվիան արգելել է «վտանգավոր» ռուսաստանցիների մուտքը

Լատվիան արգելել է Ռուսաստանի այն քաղաքացիների մուտքը, ովքեր սեփականություն ունեն ռազմավարական նշանակության օբյեկտների մոտ։ Այս մասին հայտնում է TV3-ը։

Լատվիայի պետական ​​անվտանգության ծառայությունը մի շարք ստուգումներ է անցկացրել ռուսների նկատմամբ, ովքեր գնել կամ կառուցել են բնակարաններ և առևտրային սեփականություն ազգային անվտանգության համար կարևոր օբյեկտների մոտ: Դրանից հետո գործակալությունը խորհուրդ է տվել այդ մարդկանց ներառել երկիր մուտքի համար անցանկալիների ցուցակում։

«Մի շարք դեպքերում հայտնաբերվել են Ռուսաստանի քաղաքացիների կողմից Լատվիայի ազգային անվտանգության համար ստեղծված ռիսկերը։ Այդ քաղաքացիները ներառված են, այսպես կոչված, սև ցուցակում կամ այն օտարերկրացիների ցուցակում, որոնց մուտքն արգելված է Լատվիա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

lurer.com