Արդեն երկրորդ տարին է ինչ տեղի է ունենում «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումը։ Այս տարի էլի խոսույթը այսպես կոչված «խաղաղության» պայմանագիրը կամ համաձայնագիրն է և էլի Ադրբեջանից ստացվող ազդակները, որոնք շարունակում են խաղաղության մասին չլինել։ ՀՀ վարչապետն ասում է, թե տարածաշրջանում խաղաղություն է պատրաստվում բերել, ԱԳ նախարարը վստահ է, որ այն իրենց թիմին հաջողվում է, փոխնախարարն ասում է, որ գերիների վերադարձի բանակցությունների արդյունքներից այնքան էլ գոհ չէ, ԱԽ քարտուղարն էլ՝ ինչ-ինչ դրական ազդակներ է տեսնում՝ ադրբեջանցի և թուրք պաշտոնյաների խոսույթում։ Այս ամենին զուգահեռ Բաքվում նոր պահանջներ են առաջ քաշվում՝ Սահմանադրության, զինանշանի, օրհներգի փոփոխություններ, Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարում, սահմանագոտուց ԵՄ դիտորդների հեռացում, 300 հազար ինչ-որ ադրբեաջանցիների վերադարձ՝ իրենց պատկերացրած և հորինած «Արևմտյան Ադրբեջան» և այլն։
Խոսույթում Ադրբեջան ու Թուրքիան էլ ասում են, որ պատրաստ են խաղաղության, բայց
նախապայմաններ են պետք։ Մինչ ՀՀ վարչապետը, ԱԳ նախարարը և մույս բարձրաստիճան պաշտոնյաները
ֆորում են անցկացնում և կրկին խաղաղություն են խնդրում թշնամուց՝ ասում են, որ էլի են
ընդառաջ գնացել, էլի կգնան, առաջարկներ են ուղարկել ապաշրջափակման համար, պատրաստ են
նոր քննարկումների և այլ նմանատիպ խոսույթ, բայց ոչ երբեք կողմի և որոշողի կարգավիճակում,
այդ ընթացքում Բաքվից այլ ազդակներ են գալիս՝ արդեն գործողությունների տեսքով։
Այսօր՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ծննդայան օրն է և Արդբեջանը
նրա նկատմամբ ներկայացրած մեղադրական եզրակացությունը՝ տասնյակը գերազանցող մեղադրանքներով,
հրապարակեց հենց այսօր։
Ադրբեջանական ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել համաներում շնորհելու մասին, որով ներում է շնորհվել 218 մարդու, որոնք պատիժ են կրում ադրբեջանական բանտերում։ Ընդհանուր առմամբ, ներում ստացածների թվում են 16 օտարերկրյա քաղաքացի։ Նրանցից 5-ը Իրանի քաղաքացիներ են, 4-ը՝ Ռուսաստանի, 2-ը՝ Պակիստանի, 2-ը՝ Վրաստանի, իսկ մեկական՝ Ֆրանսիայի, Թուրքիայի և Աֆղանստանի քաղաքացիներ։ Նրանց թվում Բաքվում պահվող հայերից և ոչ մեկը ներառված չէ։ Սա թշնամական վերաբերմուքի հստակ օրինակ է։ Սա խաղաղությունը մերժելու օրինակ է՝ ինչը նշանակում է, որ այսպես կոչված «խաղաղության» պայմանգիրը, որը հետագայում Նիկոլ Փաշինյանի կողմից իջեցվեց համաձայնագրի մակարդակի, շատ հեռու է ստորագրումից։
Իշխությունն այսօրվա իրենց ֆորումում խոսում է ուժեղ դիվանագիիտության մասին, իսկ որտե՞ղ են ՀՀ-ի ուժեղ կողմերը կամ գոնե կայուն դիրքերը։ Ալիևն ու Էրդողանն առաջ են քաշում իրենց պահանջները, որոնք օր օրի ավելանում են, իսկ ՀՀ իշխանությունն այդ պահանջների դիմաց զիջելու և առաջարկելու էլ ոչինչ չունի։ ՀՀ սուվերեն տարածքի օկուպացված հատվածների նկատմամբ պահանջներ նույնիսկ չի ներկայացնում, բայց խա-ղա-ղու-թյունն ուշանում է կամ էլ մտադիր չէ գալ։