Foto

Պատասխանը շատ պարզ է՝ դժգոհ քաղաքացիներով հնարավոր է հավաքել բազմամարդ փողոց, փողոց պահելն է շատ դժվար. Սուրենյանց

🔸🔸🔸Ե՞րբ է հնարավոր հեռացնել Փաշինյանին 


«2026թ.–ի ընտրությունները պետք է կանցկացվեն առանց ՔՊ–ի»,– ասել է Բագրատ Սրբազանը՝ հրաժարվելով փակագծերը բացել։ 


Թերևս, Սրբազանը խոսում է փողոցային պայքարով Փաշինյանին հեռացնելու անհրաժեշտության մասին: 


Նման մի վերջաբան է ենթադրում նաև իմպիչմենտի նախաձեռնությունը: 


Ես 100%-ով համաձայն եմ Փաշինյանի շուտափույթ հեռացմանը ու պատրաստ կլինեմ ուժերիս ներածի չափով լծվել Սրբազան պայքարին կամ «Արթուն ենք» շարժմանը: 


Բայց մի կարևոր «բայց» կա: 


Սրբազանը պետք է հիմնավորապես բացատրի, թե ինչո՞ւ նույն Փաշինյանի հեռացումն անցած տարի հնարավոր չդարձավ, երբ Երևանի փողոցները հեղեղված էին մի քանի տասնյակ հազար մարդկանցով: 


Կան ինչո՞ւ իմպիչմենտի օրակարգը չի դառնում իրական քաղաքական գործընթաց, եթե նույնիսկ այն ներքաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեման է: 


Պատասխանը շատ պարզ է՝ դժգոհ քաղաքացիներով հնարավոր է հավաքել բազմամարդ փողոց, փողոց պահելն է շատ դժվար, եթե չունես այլընտրանքային քաղաքական բովանդակություն: 


Եթե կուզեք՝ դա անվանեք ազգային- պետական նոր նախագիծ կամ «Հայկական օրակարգ»՝  ռեալիստական հիմքով: 


Հենց դա ունեցանք Փաշինյանի հեռացման հարցը դառնում է հնարավոր՝ բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ ընտրություններով: 


Բնականաբար, քաղաքական այդ ծրագիրը ենթադրում է նաև քաղաքական հարթակի ձևավորում, որը, սակայն, կոնսոլիդացվելու է ոչ թե առաջնորդի, այլ կոնկրետ օրակարգի շուրջ: 


Մնացած խոսակցությունները հիշեցնում են «Պեպսի կոլայի» հայտնի գովազդը...