Foto

Ֆրանսիական երկաթուղիները փոխում են կանոնները՝ գծերի վրա կատվի ձագի մահվան աղմկահարույց դեպքից հետո

Ֆրանսիայի ազգային երկաթուղային օպերատոր SNCF-ը սահմանել է գծերի վրա կենդանիների հետ վարվելու կանոններ՝ աղմկահարույց միջադեպից երկու տարի անց, որի ժամանակ գնացքը վրաերթի էր ենթարկել կատվի ձագի, հաղորդում է AFP-ն։

SNCF-ի նոր արձանագրության համաձայն, որը երկաթուղային անձնակազմը ստացել է երեկ, եթե ուղևորի ընտանի կենդանին փախչում է և հայտնվում գծերի վրա, գնացքը կարող է ուշանալ առավելագույնը 20 րոպեով։

Արձանագրության համաձայն, երբ ուղևորը հայտնում է կենդանու անհետացման մասին, SNCF-ի աշխատակիցները 10 րոպե կունենան «ցանկացած կասկած ցրելու» համար՝ փորձելով ինքնուրույն գտնել կենդանուն։

Եթե ​​կորած կենդանի է հայտնաբերվում, երկաթուղու աշխատակիցներն ունեն առավելագույնը 10 րոպե՝ «կենդանուն հեռացնելու համար՝ առանց վտանգավոր գոտի մտնելու» և առանց գծեր դուրս գալու։

Եթե ​​ընտանի կենդանուն դեռ չեն գտնում, գնացքը պետք է շարժվի, բայց շատ ցածր արագությամբ, որպեսզի այն կարողանա ինքնուրույն փախչել։

SNCF-ի կանոնների փոփոխությունը պայմանավորված էր 2023 թվականի ողբերգական միջադեպով, երբ TGV Փարիզ-Բորդո արագընթաց գնացքը, որի մեջ 800 ուղևոր կար, կիսով չափ կտրեց Նեկո ցեղատեսակի կատվիկին, որը փախել էր մեկնումից կարճ ժամանակ առաջ։

Գնացքը շարժվեց՝ չնայած Նեկոյի տերերի խնդրանքներին՝ հետաձգել մեկնումը և փրկել կենդանուն։

Իրավիճակը լայն հրապարակայնություն ստացավ և մեկնաբանվեց, մասնավորապես, Ֆրանսիայի այն ժամանակվա ներքին գործերի նախարարի կողմից։ «Նեկո»-ի սեփականատերերը դատական ​​​​հայց ներկայացրեցին SNCF-ի դեմ, և չնայած առաջին ատյանի դատարանը տուգանք նշանակեց օպերատորի նկատմամբ, այն չեղյալ հայտարարվեց վերաքննիչ բողոքարկմամբ։