Foto

Խոշոր ավտովթար ու առեղծվածային դեպք Երեւանի կենտրոնում. վթարված մեքենայի մեջ հայտնաբերվել են կասկածելի փաթեթներ

Այս գիշեր խոշոր ավտովթար և առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Էդգար Ղ․-ն իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Արամի փողոցի թիվ 27/1 շենքի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 2,5 մետր բարձրությունից  ընկել, կոտրել մի քանի ծառ, ապա կոտրել երկաթե ճաղավանդակներն ու կողաշրջված հայտնվել Արամի նրբանցքի թիվ 27/1 շենքի բակում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Էդգար Ղ․-ն և ուղևոր 23-ամյա Մուլեթ Ջեսիկան տեղափոխվել են հիվանդանոց։
Մեքենայի միջից թափվել են կասկածելի փաթեթներ, որոնց մեջ եղել է թմրանյութի նմանվող զանգված։ Հայտնաբերված կասկածելի փաթեթների փաստով նշված քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։