Foto

Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ՔՊ-ականները բուռն քննարկել են այն հարցը՝ արդյոք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է լինելու, թե ոչ:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ վարչության վերջին նիստի ժամանակ ՔՊ-ականները անխնա քննադատել էին Էջմիածնի արդեն նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին, որը նախորդ օրը հրաժարական տվեց, ինչպես նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին: Բոլորը միաբերան պնդել էին, որ Սարգսյանը շատ ընդդիմադիր է, ու կարծես թե հասկացրել էին, որ կա՛մ պետք է «խաղաղվի» կա՛մ պետք է մանդատը վայր դնի, հեռանա: Ու, կարծես, թե Սարգսյանը չի նահանջում. ավելին՝ առանձին ասուլիսների է հրավիրում լրագրողներին, իր նախագծերը միայնակ ներկայացնում, ինչը վրդովեցնում է իշխանությանը: Բոլորի համար սպասողական վիճակ է. գուցե Փաշինյանի նյարդերը տեղի տան ու նրանից պահանջի մանդատից հրաժարվել»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ   «Ժողովուրդ»  թերթի՝ 17․ 05․ 25 թ համարում։