Foto

Ձերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» գրում է  ․  Շենգավիթի համայնքապետարանի գործով ձերբակալված 11 անձից մի քանիսն առեւտրի եւ սպասարկման բաժնի նախկին ու ներկայիս աշխատակիցներ են:

Երկուսին ձերբակալել են ապրիլի 20-ին, երկուսին` նախօրեին։ Վերջին ձերբակալվածները, ըստ մեր աղբյուրի, մինչեւ ապրիլ աշխատել են թաղապետարանում։ Սակայն ուշագրավն այն է, որ նախօրեին ձերբակալության մասին հայտնի դառնալուց րոպեներ անց թաղապետարանի վերնախավն առանց հիմնավորման հրահանգել է բաժնի բոլոր աշխատակիցներին, ղեկավարին՝ ներառյալ, դիմում գրել եւ հեռանալ։ Պարզաբանումներ չեն ներկայացրել՝ ինչով է հիմնավորված ապօրինի հրահանգը, բաժնի բոլոր աշխատակիցները, բացառությամբ մեկի, ազատման դիմումներ են գրել:

Շեֆի ապօրինի հրահանգը հրաժարվել է կատարել թաղապետարանի երկարամյա աշխատակից Ալիսա Սարգսյանը, որը ղեկավարությանն ասել է, որ կհանդիպեն դատարանում, եթե իրեն ազատեն։ 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 17․ 05․ 25 թ համարում։