Foto

«Վերջին տարիներին ավելի շատ ֆիլմերում եմ համբուրվել, քան իրական կյանքում». Սոս Ջանիբեկյանը՝ նոր ֆիլմի նկարահանումների մասին

«Ինձ թվում է՝ ես ֆիլմ չեմ ունեցել, որտեղ համբույրի տեսարան չլինի: Վերջին տարիներին ավելի շատ ֆիլմերում եմ համբուրվել, քան իրական կյանքում:

Այս ֆիլմում Տաթև Հովակիմյանի հետ եմ համբուրվել: Դա շատ ինտիմ տեսարան է, դու ոչ կիրք ունես, ոչ զգացմունք ու դա շատ բարդ բան է:

Զուգընկերներիս մասին չի խոսքը, այլ առհասարակ երևույթը դժվար է»,- Լևոն Բեգլարյանի հետ հարցազրույցի ժամանակ՝ խոսելով նոր՝ «11» ֆիլմի մասին, պատմել է դերասան Սոս Ջանիբեկյանը:

Ավելի վաղ, Tert.am Life-ը հայտնել էր, որ շուտով Կինոդարանը հանդիսատեսի դատին կհանձնի նոր՝ 12 մասից բաղկացած սերիալ: «11» ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորելու է դերասան Սոս Ջանիբեկյանը: